Արմեն Աշոտյանի նկատմամբ խստացվել է սահմանափակումները․ լրագրողների հետ շփվել չի կարող․ Մելիքյան
ՀՀԿ փոխանախագահ Արմեն Աշոտյանի դեմ հարուցված երկրորդ գործը նույնպես միջազգային ուշադրության կենտրոնում է, թեև քիչ են դեպքերը, երբ միջազգային կառույցներն անդրադառնում են քրեական գործերին։ Դատական նիստից հետո լրագրողներին ասաց պաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Մոտ մեկ ամիս առաջ Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունը (CDI) շատ հստակ անդրադարձել է Արմեն Աշոտյանին գործին, մտահոգությունն է հայտնել ու հիշեցրել է առաջին գործով նրան քաղբանտարկյալ ճանաչելու մասին»,- ասաց փաստաբանը։
Նա ընդգծեց, որ այս երկրորդ գործը նույնպես որոշակի միջազգային ուշադրության կենտրոնում է. «Անկեղծ հույս ունենք, որ անազատությունը երկար չի տևի»։
Աղբյուր՝ AntiFake.am