Բեռնում...
Նոր Գեղի բնակավայրում հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից
20-04-2026 23:34 | Լուրեր

Նոր Գեղի բնակավայրում հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից

Այսօր՝ ապրիլի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Նոր Հաճն-Նոր Գեղի ավտոճանապարհին, Նոր Գեղի բնակավայրի վարչական տարածքում հրդեհ է բռնկվել ընթացող «Tesla» մակնիշի ավտոմեքենայում։

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։

Երթևեկությունը երկկողմանի ժամանակավորապես դադարեցվել է։ Հրշեջները մի քանի անգամ մարել են կրակը, սակայն րոպեներ անց նորից ավտոմեքենան բռնկվել է, իսկ կրակն ու ծուխն էլ տեսանելի է մի քանի 100 մետրից։Այս պահին պարեկներն ու համայնքային ոստիկանները պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։