Եւ, վերջապես, Տիգրանաշենն անկլա՞վ է․ ինչու՞ է Google map-ով՝ որպես ադրբեջանական տարածք ներկայացված
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը տեսանյութ է հրապարակելլ, որին կիս գրել է
«Թիրախավորում եք՝ թիրախավորվելով․
2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին, Տավուշի մարզում այսպես կոչված «սահմանազատման» գործընթացի ժամանակ, ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով ԱՄՐԱԳՐՎԱԾ ՉԷՐ որևէ պետական մարմնի, հանձնաժողովի կամ դրա որևէ անդամի սահմանազատում իրականացնելու իրավասությունը։
«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին ՀՀ օրենքը օրինական ուժի մեջ է մտել միայն 2024 թվականի հոկտեմբերի 24-ին։
Տավուշի հատվածում միակողմանի զիջումներ անելուց մոտ 6 ամիս անց։
Այսինքն՝ 2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Տավուշում իրականացված սահմանազատումը կատարվել է ԱՌԱՆՑ իրավական հիմքի․
1․Ըստ ԶԼՄ-ներում առկա տարբեր հրապարակումների՝ սահմանազատման արդյունքում Ադրբեջանին են անցնել
2 բնակելի տուն, 3 խանութ, 1 ավտոմասերի կետ, 48 հողամաս և մի քանի հեկտար համայնքային հողեր։
Այդ անշարժ գույքերի սեփականության իրավունքի վկայականներում որպես գտնվելու վայր նշված է Տավուշի մարզ, Կիրանց, իսկ դրանք տրված են եղել ՀՀ պետական մարմինների կողմից
Այսինքն՝ ՀՀ պետական մարմինները
-ճանաչել են այդ հողամասերի նկատմամբ ՀՀ իրավազորությունը, համարել են այդ անշարժ գույքները Կիրանց համայնքի մաս,
-դրանց հետ իրականացրել են աճուրդներ, օտարման և այլ գործարքներ։
2․Այս պայմաններում՝ ՀՀ սեփականության իրավունքով գրանցված գույքերի և հողամասերի փոխանցումն Ադրբեջանին՝ առանց պատշաճ օրենսդրական հիմքի, ի՞նչ է, եթե ոչ հանձնում,
3․«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքով Կիրանցը ճանաչվում է որպես Տավուշ մարզի համայնք՝ իր վարչական տարածքով,
4․ ՀՀ Սահմանադրության 205-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ միջոցով,
Այսինքն՝ միայն ընտրական իրավունք ունեցող ՀՀ քաղաքացին կարող էր այդ տարածքների փոփոխության վերաբերյալ որոշում կայացներ, ինչը ԽԱԽՏՎԵԼ Է։
5․Եւ, վերջապես, մենք ունե՞նք անկլավներ Տավուշի մարզում եւ առհասարակ։ Տիգրանաշենն անկլա՞վ է։ Ինչու՞ է Google map-ով՝ որպես ադրբեջանական տարածք ներկայացված։
Հարգելի հայրենակիցներ, ընկերներ
շնորհակալ եմ սրտացավության ու աջակցության համար» ։
Աղբյուր՝ AntiFake.am