«Էդմոնի նմաններին կյանքն արդեն ապտակել ու համապատասխան տեղ է ուղարկել». Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«2022-24 թվականներին կապիտուլյանտի մոտ հատուկ հանձնարարություններով դեսպան աշխատած, Արցախի հանձնման գործընթացի մասնակիցն ու այդ տարիներին փաշինյանական իշխանության դավաճանությունների կրողն այսօր փորձում է աջուձախ բարոյախրատական դասեր տալ. կարծես կյանքը 2024-ից է սկսել, մարդկանց հիշողությունը ջնջվել է, իսկ իր հրեշավոր անցյալը՝ չեղարկվել:
Մեծագույն պատիժ է Արցախի նշաձողի իջեցման, շրջափակման և ադրբեջանական ագրեսիայի օրերին նիկոլական քարոզչի, գործ պարտակողի և կապիտուլյանտի պարզաջրողի կարգավիճակ ունենալը:
Մեծագույն պատիժ է գիտակցելը, որ հայ ժողովրդի դեմ տեղի ունեցած հրեշավոր հանցագործության մասնակից ես, իսկ դա աններելի է:
Մեծագույն պատիժ է գիտակցել, որ այս ժամանակներում քո քաղաքական հետագիծը քեզ միայն մեկ դեր կարող է վերապահել՝ սրա-նրա համար հաճախորդ լինելու:
ՀԳ. Դու քո ապրածով՝ բոլոր կարգավիճակներով, քաղաքական ու ոչ քաղաքական առումով, փոքր գոյություն ես Շարմազանովի հետ այդ տոնով խոսելու համար:
Քո նմաններին կյանքն արդեն ապտակել ու համապատասխան տեղ է ուղարկել: Անկախ քաղաքական հայացքներից՝ բոլորը գիտեն, թե դու ով ես, ով է Շարմազանովը: Առանց այն էլ կյանքը հետդ շատ վատ է վարվել, վիճակդ ավելի մի՛ վատացրու»:
Աղբյուր՝ AntiFake.am