Ամերիկացիներն այդպես էլ չհասկացան արևելքի մենթալիտետը․ Դավիթ Ֆիդանյան
Լրագրող-հաղորդավար Դավիթ Ֆիդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ամերիկացիներն այդպես էլ չհասկացան արևելքի մենթալիտետը։
Հազարավոր իրանցիներ կենդանի վահան են կազմել սեփական կամուրջների, էլէկտրաէներգիայի համակարգերի և այլ կարևոր ենթակառուցվածքների մոտ։ Մի քանի հազարամյա գրեթե չադադարող պետականության պատմաքաղաքական ինստիտուցիոնալ հիշողությունն իրենն ասում է։ Գլոբալ առումով Բուշի վարքագծից չտարբերվող Թրամփի վարքագիծը հուշում է, որ վերջին 20 տարում ամերիկացիների գլխավոր սխալն այն է, որ այդպես էլ չհասկացան արևելքի ժողովուրդների մենթալիտետը։ Չհասկացան, որ հազարամյակների քաղաքակրթական հիմք ունեցող արևելքում՝ հոգևորը, արժանապատվությունն ու հայրենիքի համար զոհվելը շատ ավելի գերադրական արժեքներն են, քան կուշտ փորն ու լավ կենցաղը։ Ժամանակին Սադամի ռեժիմի տակ կքած, աղքատության մեջ ապրող իրաքցիներն ատում էին Սադամի այլանդակ ռեժիմին, սակայն երբ ամերիկյան օկուպացիոն զորաբանակները հաստատվեցին Իրաքում, նույնիսկ միմյանց հետ հակասություններ ունեցող Շիաներն ու Սունիները միացան ու զինված պայքար սկսեցին ամերիկյան օկուպացիոն բանակների դեմ։ Իրանում Այաթոլանների վարչակարգը միշտ էլ լրջագույն խնդիրներ է ունեցել երկրում ժողովրդավարության համատեքստում, սակայն այսօր բոլոր իրանցիները, անկախ վարչակարգի նկատմամբ վերաբերմունքից համախմբված են պետության շուրջ։ Իրանն արդեն հաղթել է։ Հաղթել է առաջին հերթին քաղաքակրթական ասպեկտում, մերկացնելով աշխարհում ժողովրդավարության թիվ 1 առաջամարտիկ համարվող երկրի թշվառությունը, որի ղեկավարը ոչ ավել ոչ պակաս ցեղասպանության սպառնալիք է հղում իրանցիներին, նշելով որ մի ողջ քաղաքակրթություն կարող է վերացնել մեկ գիշերվա մեջ»։
Աղբյուր՝ AntiFake.am