Ինչ պայմաններով Թեհրանը կմասնակցի ԱՄՆ-ի հետ բանակցություններին
Պաշտոնական Թեհրանը Պակիստանի միջնորդներին հայտնել է, որ կմասնակցի ԱՄՆ-ի հետ բանակցություններին՝ կախված նրանից, թե արդյոք կկատարվեն նրա պայմանները, գրում է Tasnim պետական գործակալությունը:
Իրանը գլխավոր խոչընդոտ է համարում Հորմուզի նեղուցի ծովային շրջափակումը ԱՄՆ-ի կողմից, գրում է գործակալությունը։
IRNA-ն էլ իր հերթին հաղորդում է վերջին 24 ժամվա ընթացքում Իրանի և Պակիստանի Արտաքին գործերի նախարարներն արդեն երկրորդ հեռախոսազրույցն են ունեցել։ ԱՄՆ պատվիրակությունն արդեն ժամանել է Իսլամաբադ՝ ԱՄՆ-Իրան բանակցությունների համար, սակայն իրանական կողմը դեռ հստակ պատասխան չի տվել՝ բանակցություններին մասնակցության վերաբերյալ։
Աղբյուր՝ AntiFake.am