Բեռնում...
Արտակարգ դեպք՝ Երևանի ՋԷԿ-ում. արագիլը դիպչել է էլեկտրալարերին, ինչից կրակ է բռնկվել
22-08-2026 14:02 | Լուրեր

Արտակարգ դեպք՝ Երևանի ՋԷԿ-ում. արագիլը դիպչել է էլեկտրալարերին, ինչից կրակ է բռնկվել

Երեկ՝ օգոստոսի 21-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արին-Բերդի փողոցի 3-րդ նրբանցքում գործող «Երևանի ջերմաէլեկտրակենտորն» ՓԲԸ-ում հրդեհ է բռնկվել։

Մինչ կժամանեին Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 4 մարտական հաշվարկ՝ բռնկված կրակի տարածման դեմ պայքարել են տեղի աշխատակիցներն ու անվտանգության ծառայողները, ապա ժամանած հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը ապա մարել այն։
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։