Ադրբեջանն Ուկրաինային օգնություն է ուղարկել
Ադրբեջանն Ուկրաինա է ուղարկել էներգասարքավորումների հերթական խմբաքանակը։ Հայտնում եմ այդ երկրի լրատվամիջոցները։
«Ուկրաինայի համար նախատեսված էլեկտրասարքավորումներով հերթական բեռն ուղարկվել է Սումգայիթի տեխնոլոգիական պարկի տարածքից: Օգնության ուղարկումն ապահովել է էներգետիկայի նախարարությունը՝ Ալիևի համապատասխան կարգադրության հիման վրա,- նշվում է հաղորդագրության մեջ»։