Բեռնում...
Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթանակ է տարել շախմատի միջազգային մրցաշարի երկու խաղափուլերում
19-03-2026 20:48 | Լուրեր

Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթանակ է տարել շախմատի միջազգային մրցաշարի երկու խաղափուլերում

2026 թվականի մարտի 17-ից 26-ը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվում է «19th Agzamov Memorial» շախմատի միջազգային մրցաշարը, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով՝ 10 խաղափուլով:

Հայաստանից մրցաշարին մասնակցում է գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը, ով հաղթանակ է տարել առաջին երկու խաղափուլերում։

Աղբյուր՝ AntiFake.am