Բեռնում...
Հութիները Սաուդյան Արաբիային սպառնացել են պատասխան գործողություններով
07-09-2026 23:12 | Լուրեր

Հութիները Սաուդյան Արաբիային սպառնացել են պատասխան գործողություններով

Եմենի հութիների զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Յահյա Սարին հայտարարել է, որ Եմենի դեմ Սաուդյան Արաբիայի գործողությունները անպատասխան և անպատիժ չեն մնա։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Սարին այս մասին գրել է X-ի իր պաշտոնական էջում։

Նրա պնդմամբ՝ Եմենի շրջափակմանը զուգահեռ Սաուդյան Արաբիան սրել է իրավիճակը՝ օդային հարվածներ հասցնելով և կոտորածներ իրականացնելով, որոնցից վերջինը, ըստ նրա, տեղի է ունեցել Ալ Ջաուֆի նահանգում։

Սարին նաև Սաուդյան Արաբիային մեղադրել է Եմենի տարածքում հետախուզական թռիչքներ իրականացնելու և հութիներին հակադրվող ուժերին տարբեր տեսակի սպառազինություն մատակարարելու մեջ։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։