Բեռնում...
Հրանտ Թոխատյանի մարմնավորմամբ հայ դատավորը հաստատ ստացված կերպար է լինելու․ Մելիքյան
10-09-2026 17:06 | Կարծիք

Հրանտ Թոխատյանի մարմնավորմամբ հայ դատավորը հաստատ ստացված կերպար է լինելու․ Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր ջում գրել է․ «Հայ կինոյում դատավորի կերպար, որպես այդպիսին, առկա չէ։ Ում կերպար ասես՝ կա, բայց դատավորի՝ չկա։

Եվ ահա Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմում այդ բացը լրացվելու է։ Այն էլ՝ ում կողմի՞ց - վարպետի՝ Հրանտ Թոխատյանի կողմից։ Ինձ էլ պատիվ է վիճակվել մի փոքր «կոնսուլտանտություն» անել ու մի փոքր լումա ունենալ այդ կերպարի իրատեսական ու համոզիչ լինելու մեջ։

Չգիտեմ՝ երբ է լինելու առաջնախաղը, բայց Հրանտ Թոխատյանի մարմնավորմամբ հայ դատավորը հաստատ ստացված կերպար է լինելու։ Հաստատ լիքը մտորելու տեղ է տալու բոլորիս, հատկապես ներկա ու ապագա դատավորներին»։

Աղբյուր՝ AntiFake.am