Պատիվն ու ուրախությունն ունեցա մեր հոգևոր եղբայրությունը վերահաստատելու՝ հյուրընկալելով Արագածոտնի թեմի զինվորյալ ու նվիրյալ հոգևոր դասին․ Բագրատ սրբազան
Երկու օր առաջ պատիվն ու ուրախությունն ունեցա մեր հոգևոր եղբայրությունը վերահաստատելու՝ հյուրընկալելով Արագածոտնի թեմի զինվորյալ ու նվիրյալ հոգևոր դասին, ովքեր այս ամբողջ ժամանակահատվածում եղբայրության, նվիրումի և հավատարմության ու անհատակ սիրո խորհրդանիշն են դարձել ինձ համար՝ հակառակ բոլոր հալածանքներին և թիրախավորումներին:
Նրանցից ոմանց ճանաչել եմ Վազգենյան դպրանոցում տեսչությանս տարիներից, ոմանց հետ ծառայել եմ Արագածոտնի առաջնորդական տեղապպահ եղած տարիներին և իսկ ոմանց էլ անհիշելի ժամանակներից, երբ ես ինքս ուսանող էի: Ասել ուրախություն էր և ներշնչում, կնշանակի ոչինչ չասել: Աստվածային սերն էր ծավալվում և արծարծվում՝ մեր Տիրոջ գերագույն, զմայլող և գերող ներկայությամբ:
Շնորհակալ եմ ձեզ սիրելի հոգևոր եղբայրներ և մայր Եղիսաբեթ՝ ձեր մխիթարական և զորացնող այցելության և մշտամնա աղոթքների համար: Իսկ Մկրտիչ Սրբազանին՝ Արագածոտնի թեմի առաջնորդին և հոգևոր եղբորս, շուտափույթ լիակատար ազատություն եմ մաղթում, որպեսզի կարողանա վերադառնալ իր հոգևոր տեսչությանն ու խնամքին:
"Թող ձեր ուրախությունը ոչ ոք չգողանա" (Հովհ. 16:22)
Սիրով և աղոթքով
Հայրենիքի Կալանավոր
Բագրատ արք. Գալստանյան
Աղբյուր՝ AntiFake.am