«Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպեցի Վազգեն Սաղաթելյանի և Խաչիկ Գալստյանի հետ
«Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպեցի Վազգեն Սաղաթելյանի և Խաչիկ Գալստյանի հետ. այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է «Պատիվ ունեմ» խմբացկության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
«Դժվար է պատկերացնել այն մարդկանց մտորումները, ովքեր իշխանության թիրախում հայտնվելով՝ ապօրինի բանտարկվում են։
Գիտնական, լրագրող, քաղաքական գործիչ՝ ինչ մասնագիտություն և կարգավիճակ էլ ունենաս, դրանից իրականությունը չի փոխվում։
Անփոփոխ է միայն միջազգային հանրության լռությունն ու իներտությունը»,- գրել է պատգամավորը:
Աղբյուր՝ AntiFake.am