Բեռնում...
Իրանը Անվտանգության խորհրդի նոր քարտուղար է նշանակել՝ իսրայելական հարվածից զոհված Լարիջանիի փոխարեն
24-03-2026 17:14 | Լուրեր

Իրանը Անվտանգության խորհրդի նոր քարտուղար է նշանակել՝ իսրայելական հարվածից զոհված Լարիջանիի փոխարեն

Իրանը Մոհամմադ բաղեր Զոլղադրին նշանակել է Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի պաշտոնում՝ ավիահարվածից սպանված Ալի Լարիջանիի փոխարեն։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

Զոլղադրը նախկինում եղել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար։ Նա ունի բրիգադի գեներալի կոչում։

Ալի Լարիջանին զոհվել էր մարտի 17-ին իսրայելական հարվածի հետևանքով։

Աղբյուր՝ AntiFake.am