Իրանի զինված ուժերը սկսել են հրթիռների վրա երախտագիտության խոսքեր գրել իրենց աջակցող երկրներին
Իրանը սկսել է հրթիռներ արձակել՝ դրանց վրա անգլերենով գրված երախտագիտության խոսքերով՝ ուղղված իրեն աջակցող մի շարք երկրների ժողովուրդների։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է հրապարակել Մումբայում Իրանի գլխավոր հյուպատոսությունը։
Իրանի օդատիեզերական ուժերի անունից ձեռագիր երախտագիտության խոսքեր են ուղղվել Իսպանիայի, Պակիստանի, Հնդկաստանի և Գերմանիայի ժողովուրդներին։ Հաղորդագրությունները փակցվել են հրթիռների վրա, որոնք արձակվել են ամերիկա-իսրայելական հարձակմանն ի պատասխան հարվածների 83-րդ ալիքի ժամանակ։ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին ռազմական գործողություն են սկսել Իրանի դեմ՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագրի զարգացման համար։
Իրանն էլ պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաներին ու էներգետիկ օբյեկտներին։Իրանում ամերիկա-իսրայելական ռազմական գործողությունների ընթացքում զոհերի թիվը հասել է առնվազն 1937-ի: Պատերազմի գրեթե չորս շաբաթվա ընթացքում Իսրայելում զոհերի թիվը հասել է 17-ի:
ԱՄՆ-ն հայտնել է 13 զինծառայողի զոհվելու մասին։ Ավելի քան 1100 մարդ զոհվել է Լիբանանում, որը հակամարտության մեջ է ներքաշվել Իսրայելի տարածքին «Հեզբոլլահ» շարժման հարվածների պատճառով։ Զոհեր կան նաև Մերձավոր Արևելքի այլ երկրներում:
Աղբյուր՝ AntiFake.am