Նողկալի է լսել, երբ Արցախը հանձնածը, մեր քաջորդիներին գիտակցաբար զոհ դարձրածը, թեք ժպիտով խոսում է «մեկ հայրենիքի» մասին
ԱՀ ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Մեր հանդիպումները արցախցիների հետ այնքան են անհանգստացրել նիկոլներին, որ նրանք չբավարարվեցին միայն իրենց արբանյակներով՝ (ցավոք սրտի Արցախում ծնված, բայց հուդայացած) սոցցանցերում մեր վրա կազմակերպված հարձակումներով։ Ավելին՝ մի քանի «նորահայտ հուդաներ» էլ հայթայթեցին, դահլիճ բերեցին ու հերթական շոուն բեմադրեցին։
Բեմադրություն, որի թեման՝ որքան էլ փորձեն թաքցնել, հենց այն խնդիրներն էին, որոնք մենք բարձրաձայնում ենք մեր հանդիպումների արդյունքում։
Բայց ամենակարևորը բաց թողեցին։
Մեր բոլոր հանդիպումների միջով կարմիր թելով անցնում է մեկ ճշմարտություն՝
մենք մեր թե՛ անհաջողությունները, թե՛ ժամանակավոր ձեռքբերումները դիտարկում ենք որպես անցողիկ փուլ, որովհետև մեր նպատակը չի փոխվել և չի փոխվելու․ վերադարձ ԱՐՑԱԽ։
Նողկալի է լսել, երբ Արցախը հանձնածը, մեր քաջորդիներին գիտակցաբար զոհ դարձրածը, թեք ժպիտով խոսում է «մեկ հայրենիքի» մասին։
Նողկալի է, երբ պարտության ճարտարապետը փորձում է մեզ հայրենասիրություն սովորեցնել։
Նա չի ճանաչում իրական արցախցուն։
Չի հասկանում նրա տեսակը։
Արցախցին հպարտ է։ Արժանապատիվ է։
Հայրենիքը հենց ինքն է, իր լինելիությունն է։
Նա աշխատում է, կերտում է, չի կոտրվում, նույնիսկ երբ ամեն ինչ խլել են նրանից։
Եվ ամենակարևորը՝ ոչ մի բեմադրություն, ոչ մի շոու, ոչ մի կեղծ օրակարգ չի կարող կորզել արցախցու վստահությունը։
Որովհետև արցախցին չի մոռանում։
Արցախցին չի ներում։
Եվ արցախցին երբեք չի քվեարկելու իր հայրենիքը հանձնածի օգտին։
Հ. Գ. մենք սիրել և սիրում ենք Հայաստանի Հանրապետությունը, այն միշտ եղել է և կա մեր հայրենիքը, բայց մենք երբեք չենք դադարելու պայքարել հանուն արդարության, հանուն մեր բաժին հայրենիք՝ Արցախ վերադառնալու համար…»։
Աղբյուր՝ AntiFake.am