Իտալիան կասեցրել է Շենգենյան վիզան Իսպանիայի հետ
Իտալիան կասեցրել է Իսպանիայի հետ Շենգենյան համաձայնագիրը՝ իսպանական Սեուտա անկլավում միգրանտների հոսքի պատճառով, վերահսկողություն սահմանելով երկու երկրների միջև ծովային և օդային սահմանների վրա։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հաղորդում է Stampa թերթը՝ հղում անելով Ներքին գործերի նախարարության տվյալներին։
«Իտալիայի Ներքին գործերի նախարարությունը հրամայել է փակել Իսպանիայի հետ ծովային և օդային սահմանները», - գրել է թերթը։
Նախարարության տվյալներով՝ որոշումը կայացվել է Ներքին գործերի նախարար Մատեո Պիանտեդոզիի նախագահությամբ ներգաղթի և սահմանային անվտանգության հարցերի վերլուծության կոմիտեի նիստում վերանայված վերջին տվյալների հիման վրա։