Բեռնում...
Բժշկությունը չի կարող ծառայել քաղաքական հարմարավետությանը. իրավիճակը վաղուց արդեն դուրս է եկել քաղաքական հարթությունից. Անուշ Պողոսյան
12-01-2026 00:01 | Կարծիք

Բժշկությունը չի կարող ծառայել քաղաքական հարմարավետությանը. իրավիճակը վաղուց արդեն դուրս է եկել քաղաքական հարթությունից. Անուշ Պողոսյան

Անուշ Պողոսյանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկել, որում ասվում է.

«Ուղղված՝ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին․

Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը գտնվում է հացադուլի մեջ, իսկ նրա առողջական վիճակի վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները խորապես մտահոգիչ և վտանգավոր են։ Խոսքը այլևս ոչ թե հերթական հանրային քննարկման թեմայի, այլ կոնկրետ մարդու կյանքի և առողջության անմիջական վտանգի մասին է։

Այս իրավիճակը վաղուց արդեն դուրս է եկել քաղաքական հարթությունից և վերածվել է մաքուր մարդասիրական, բժշկական և իրավական պատասխանատվության հարցի։

ՀՀ առողջապահության նախարարությունը չի կարող սահմանափակվել լռությամբ կամ ձևական արձագանքներով, երբ առկա է հիմնավոր մտահոգություն, որ կալանավորված անձի առողջության իրավունքը կարող է խախտվել, իսկ նրա կյանքը՝ հայտնվել անմիջական վտանգի տակ։

ՀՀ Սահմանադրությունը, միջազգային կոնվենցիաները և բժշկական էթիկայի հիմնարար սկզբունքները պետության վրա դնում են հստակ պարտավորություն՝

ապահովել յուրաքանչյուր անձի՝ անկախ նրա կարգավիճակից կամ հայացքներից՝ կյանքի իրավունքի պաշտպանություն,

առողջության իրավունքի լիարժեք ապահովում,

անկախ և մասնագիտական բժշկական գնահատում,

ժամանակին և պատշաճ բժշկական օգնություն։

Եթե քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը ստիպված է սեփական կյանքի գնով բարձրաձայնել իր, և ոչ միայն իր նկատմամբ իրականացվող ապօրինությունների մասին, ապա դա արդեն իսկ վկայում է պետական համակարգի խորքային ձախողման մասին։

Բժշկությունը չի կարող ծառայել քաղաքական հարմարավետությանը։

Մարդու կյանքը չի կարող դառնալ լռության, անգործության կամ անտարբերության զոհ։

Հասարակությունն ունի լիարժեք իրավունք իմանալ՝

ինչ է իրականում տեղի ունենում Նարեկ Սամսոնյանի առողջության հետ, ինչ քայլեր են ձեռնարկվել,

և արդյոք պետությունը կատարում է իր նվազագույն պարտականությունները։

Ձեր ուղղակի պարտականությունն է՝

անհապաղ ապահովել անկախ բժշկական գնահատում,

երաշխավորել պատշաճ բուժօգնություն և շարունակական բժշկական հսկողություն,և հանրությանը տրամադրել հստակ ու ճշգրիտ տեղեկատվություն։

Նարեկ Սամսոնյան / Narek Samsonyan

Անահիտ Ավանեսյան (Anahit Avanesyan)

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human Rights Defender of Armenia

https://www.facebook.com/share/p/1FpJyEbcmK/?mibextid=wwXIfr