Բեռնում...
Մերժեցին այն ամենը, ինչի համար մեր տղաները կյանք էին տվել. Մետաքսե Հակոբյան
10-09-2026 13:36 | Կարծիք

Մերժեցին այն ամենը, ինչի համար մեր տղաները կյանք էին տվել. Մետաքսե Հակոբյան

«Նախկին ԱԽՔ-ը հպարտությամբ գրում է իր՝ «Քայլ արա, մերժի՛ր Սերժին» գրքի մասին։ Իրականում նա Սերժ Սարգսյանին չէր մերժում։ Նա մերժեց Արցախը»,- գրել է Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Նա շարունակել է. «Մերժեցին մեր պատմությունը, մեր ազգային արժանապատվությունը, մեր բանակը, մեր պետական շահը։ Իսկ վերջում՝ մերժեցին այն ամենը, ինչի համար մեր տղաները կյանք էին տվել։

Մերժեցին մեր և մեր երեխաների անվտանգ ու արժանապատիվ ապրելու իրավունքը։

Ու այս ամենի մեջ առանձնահատուկ դաժան հեգնանք կա․ այս գրքի հեղինակը ծնվել է Արցախում։

Մարդ, որի ծննդավայրն այսօր հայաթափված է, իսկ հայրենակիցները՝ բռնի տեղահանված, թվում է, թե չպետք է հպարտանա այն ճանապարհով, որի վերջնակետում հենց Արցախը հայտնվեց, սակայն հակառակն է…

Քանզի այս մարդու նոր կերպարով հայտնվելը գուժում է սպասվող առավել ծանր իրադարձությունների մասին, իսկ նրա «գրքի» վերնագիրը՝ մի ամբողջ քաղաքական սերնդի դատավճիռը»։

Աղբյուր՝ AntiFake.am