Նարեկ Կարապետյանը Քննչական կոմիտեի դեմ դատական հայց է ներկայացրել
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի առաջատար Նարեկ Կարապետյանը դատական կարգով բողոքարկել է Քննչական կոմիտեի գործողությունները: Դատարան ներկայացված հայցադիմումի համաձայն Նարեկ Կարապետյանը քննչականից պահանջում է հերքել իր հասցեին արված զրպարտությունը, թե իբր թաքցրել է այլ երկրի քաղաքացիություն ունենալու հանգամանքը:
Աղբյուր՝ AntiFake.am