Բեռնում...
Նիկոլը տխուր է, վերջին հույսը՝ մարած. «Իրավունք»
24-06-2025 07:45 | Մամուլի տեսություն

Նիկոլը տխուր է, վերջին հույսը՝ մարած. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Ըստ իշխանական կուլիսներում շրջանառվող շշուկների` Նիկոլ Փաշինյանի Թուրքիա այցի հիմնական նպատակներից մեկն էլ տրամադրություններ շոշափելն էր: Նա փորձում էր հասկանալ, թե ի դեմս Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ կարող է արդյոք գտնել հենարան, եթե Ռուսաստանը որոշի հեռացնել իրեն իշխանությունից:

Բայց նույն աղբյուրների կարծիքով՝ վերջինիս հույսերը թուրքերը չեն արդարացրել: Առնվազն՝ հասկացրել են, որ տարածաշրջանում ստեղծված բարդագույն իրավիճակում հաստատ իրենց դարդը Նիկոլին փրկելը չի լինելու: Առավել եւս, որ դա կարող է լինել միայն ռուսների հետ բաց բախման գնալու գնով:

Աղբյուր՝ «Իրավունք»