Բեռնում...
Նույնիսկ բանտային պատերը ի զորու չեն խոչընդոտելու բարձր որակի գաղափարական դիսկուրսին․ պատգամավոր
10-03-2026 16:17 | Կարծիք

Նույնիսկ բանտային պատերը ի զորու չեն խոչընդոտելու բարձր որակի գաղափարական դիսկուրսին․ պատգամավոր

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) հետ իմ բանտային զրույցները վաղուց վերածվել են կրթական-մշակութային հանդիպումների, որտեղ գերակա արժեքը ստեղծագործական միտքն է։
Այսօր էլ մեր երկար ու չավարտվող զրույցները շարունակվեցին «Վարդաշեն» ՔԿՀ-ում, որտեղ նույնիսկ բանտային պատերը ի զորու չեն խոչընդոտելու բարձր որակի գաղափարական դիսկուրսին։
Պատերազմում հաղթանակ տարած ու հետպատերազմյան փուլում իրեն օրինակելի, կիրթ ու պարկեշտ դրսևորած մարդը՝ Աշոտ Մինասյանը, շարունակում է ճաղերի հետևում մնալ՝ բացարձակ անհիմն և ապօրինի մտացածին գործով»,- գրել է նա։

Աղբյուր՝ AntiFake.am