Բեռնում...
Լեհաստանը շահագործումից հանված խորհրդային ՄիԳ-29 կործանիչներ կփոխանցի Ուկրաինային
19-12-2025 22:05 | Լուրեր

Լեհաստանը շահագործումից հանված խորհրդային ՄիԳ-29 կործանիչներ կփոխանցի Ուկրաինային

Լեհաստանը պատրաստ է Ուկրաինային փոխանցել իր զինանոցում մնացած ՄիԳ-29 խորհրդային կործանիչները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են լեհական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի նախագահ Կարոլ Նավրոցկիի հայտարարությունը։

«ՄիԳ-երի նախատեսվող փոխանակումը հակադրոնային համակարգերի հետ չի հակասում մեր քաղաքականությանը, ուստի համապատասխան ընթացակարգերի ավարտից հետո, կարծում եմ, հարցը պարզապես կլուծվի»,- նշել է Նավրոցկին՝ հավելելով, որ նման որոշումը իր լիազորությունների շրջանակներում չէ, բայց ինքը կողմ է ինքնաթիռի փոխանցմանը։

Լեհաստանի ռազմաօդային ուժերից շահագործումից հանվող այդ կործանիչները Ուկրաինային փոխանցելու ծրագրերի մասին ավելի վաղ հայտարարել էր երկրի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։ Նա պարզաբանել էր, որ լեհական կողմը պատրաստ է դրանք փոխանակել, եթե Ուկրաինան իր հերթին Լեհաստանին տրամադրի անօդաչու սարքերի տեխնոլոգիաներ։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։