Բեռնում...
Իրանը ԱՄՆ սահմանափակումների միջև արտահանել է 57 մլն բարել նավթ․ Bloomberg
13-07-2026 23:18 | Լուրեր

Իրանը ԱՄՆ սահմանափակումների միջև արտահանել է 57 մլն բարել նավթ․ Bloomberg

Իրանը ԱՄՆ-ի երկու շրջափակումների միջև ընկած կարճ ժամանակահատվածում հասցրել է արտահանել 57 մլն բարել նավթ, հաղորդում է Bloomberg-ը;

Այդ ընթացքում Թեհրանը օրական մատակարարել է առնվազն 2,2 մլն բարել նավթ, ինչը վերջին տարիների ամենաբարձր ցուցանիշներից մեկն է։ Իրական ծավալները կարող էին ավելի մեծ լինել, քանի որ Իրանը ավանդաբար թաքցնում է նավթի փոխադրումների մի մասը։

Նավթի զգալի մասն արդեն ուղևորվում է գնորդների մոտ և կարող է Թեհրանին ֆինանսական ժամանակավոր թեթևացում ապահովել՝ միաժամանակ ավելացնելով առաջարկը համաշխարհային շուկայում։

Սահմանափակումների վերադարձից հետո նավթի գները կրկին բարձրացել են․ Brent տեսակի նավթի ֆյուչերսներն աճել են 4,7%-ով՝ հասնելով 79,67 դոլարի մեկ բարելի դիմաց։