Բեռնում...
«Հրապարակ»․ Հետեւում են մամուլի դեմ ռեպրեսիաներին
20-11-2025 15:22 | Մամուլի տեսություն

«Հրապարակ»․ Հետեւում են մամուլի դեմ ռեպրեսիաներին

Եվրոպական կառույցները եւ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները թեեւ չեն արձագանքում, հայտարարություններ չեն տարածում, բայց ուշադիր հետեւում են Հայաստանում խոսքի ազատության դեմ ոտնձգություններին: Այդ շարքում են դիտարկվում ե՛ւ «Առավոտ» օրաթերթին իր տարածքից հանելը, ե՛ւ Ժուռնալիստների միության դեմ հարձակումները, ե՛ւ Նիկոլ Փաշինյանի հայցն ընդդեմ «Հրապարակի», ե՛ւ «Իմնեմնիմի» փոդքաստը վարողներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի, անգամ Սամվել Կարապետյանի եւ Միքայել Աջապահյանի կալանավորումները: