Բեռնում...
Արևմուտքի հետ մերձեցումը մարտահրավերներ է ստեղծում ՀՀ–ՌԴ հարաբերությունների համար. դեսպան
06-02-2026 17:20 | Լուրեր

Արևմուտքի հետ մերձեցումը մարտահրավերներ է ստեղծում ՀՀ–ՌԴ հարաբերությունների համար. դեսպան

Հայաստանի մերձեցումը Արևմուտքի հետ նոր մարտահրավերներ է ստեղծում Մոսկվա-Երևան հարաբերությունների համար։ Այս մասին հայտարարել է Երևանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Դիվանագետը նշել է, որ Հայաստանն իր արտաքին քաղաքական կապերի առումով լայն դիվերսիֆիկացման քաղաքականություն է վարում, և այդ քաղաքականության նշանակալի տարրը Արևմտյան երկրների, ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ մերձեցումն է։

«Մենք գիտենք, որ ԵՄ-ն այժմ թշնամական քաղաքականություն է վարում Ռուսաստանի Դաշնության նկատմամբ և, ընդհանուր առմամբ, բացահայտ ազդանշան տալով իր գործընկերներին, որ նրանք պետք է աջակցեն այդ քաղաքականությանը, այդ թվում՝ պատժամիջոցներին։ Իհարկե, սա նոր մարտահրավերներ է ստեղծում մեր հարաբերությունների համար և երկու կողմերից պահանջում է շատ ողջամիտ, հավասարակշռված և իմաստուն մոտեցում, ինչպես նաև ռազմավարական հեռատեսություն», – ասել է Կոպիրկինը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում։