Բեռնում...
Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ
10-09-2026 16:57 | Լուրեր

Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը քաղաքացիական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ։ Գործը մակագրվել է Տիգրան Գրիգորյանին։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Կարապետյանը հայցապահանջում ներկայացրել է, որ ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումներով, Դատարանին խնդրում եմ՝

  • 5.1. Նիկոլ Վովայի Փաշինյանին պարտավորեցնել Սամվել Սարգսի Կարապետյանից հրապարակայնորեն ներողություն խնդրել 29/05/2026 թվականին հնչեցված վիրավորանքի համար հետևյալ բովանդակությամբ, կարգով և խորագրի ներքո

Բովանդակություն՝

«Ես՝ Նիկոլ Վովայի Փաշինյանս, ներողություն եմ խնդրում Սամվել Սարգսի Կարապետյանից այն բանի համար, որ 29/05/2026 թվականին հրապարակային ելույթիս ընթացքում Սամվել Կարապետյանի հասցեին հնչեցրել եմ վիրավորական արտահայտություններ»:Կարգը՝ ներողությունը խնդրել Նիկոլ Փաշինյանին պատկանող պաշտոնական ֆեյսբուքայան էջով (https://www.facebook.com/nikol.pashinyan/)՝ ուղիղ եթերով՝ տեսաձայնագրության միջոցով, «Ես՝ Նիկոլ Վովայի Փաշինյանս, ներողություն եմ խնդրում Սամվել Սարգսի Կարապետյանից» խորագրի ներքո՝ վճռում նշված բուն տեսքտն ընթերցելու միջոցով:

Ներողության վերաբերյալ տեսանյութը և խորագիրը չպետք է պարունակի Պատասխանողի կամ որիցե երրորդ անձի կողմից որևիցե հավելում կամ մեկնաբանություն, այլ պետք է բացառապես պարունակի ներողության տեքստը:

  • 5.2. Նիկոլ Վովայի Փաշինյանից հօգուտ Սամվել Սարգսի Կարապետյանի բռնագանձել 3.000.000 ՀՀ դրամ՝ որպես վիրավորանքի համար փոխհատուցում,
  • 5.3. Նիկոլ Վովայի Փաշինյանից հօգուտ Սամվել Սարգսի Կարապետյանի բռնագանձել դատական ծախսի գումարը՝ կազմված պետական տուրքի և փաստաբանի խելամիտ վարձատրության գումարներից։

Աղբյուր՝ AntiFake.am