Իշխանությունն աշխատում է ընդդիմադիր հանձնաժողովականների ուղղությամբ. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է, որ այս ընտրություններին էլ մեծ թվով մարդիկ մասնակցել են ԿԸՀ դասընթացներին ու ստացել հավաստագրեր՝ հանձնաժողովներում աշխատելու համար։ Ըստ թերթի, գործընթացը ՔՊ-ի ուշադրությունից դուրս չի մնացել։
Թերթի տեղեկություններով, ՔՊ-ն «բացահայտել» է հանձնաժողովների ընդդիմադիր անդամներին և երրորդ անձանց միջոցով փորձել է համոզել, որ չմասնակցեն ընտրություններին՝ նվազեցնելով ընտրատեղամասերում վերահսկողությունը։ «Հրապարակ»-ը հարցադրում է անում՝ եթե կեղծելու ծրագիր չկա, ինչու են չեզոքացվում ընդդիմադիր անդամները։
Նշվում է, որ հանձնաժողովականները վարձատրվում են պետբյուջեից՝ նախագահը՝ 150 հազար դրամ, անդամը՝ 75 հազար։ Թերթի համաձայն, փորձում են ընդդիմության քվոտավորված անդամներին ֆինանսապես շահագրգռել, որ հրաժարվեն աշխատելուց։