Բեռնում...
Կրեմլում պատասխանել են Ռուսաստանի և Ֆրանսիայի միջև երկխոսության հնարավոր վերսկսման վերաբերյալ հարցին
24-12-2025 23:23 | Լուրեր

Կրեմլում պատասխանել են Ռուսաստանի և Ֆրանսիայի միջև երկխոսության հնարավոր վերսկսման վերաբերյալ հարցին

Կրեմլը հանրությանը կտեղեկացնի, երբ Ֆրանսիայից ազդանշան ստանա Ռուսաստանի հետ երկխոսությունը վերսկսելու պատրաստակամության մասին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերթական ճեպազրույցի ժամանակ։

Լրագրողները նրան հարցրել են, թե արդյոք Մոսկվան որևէ ազդանշան է ստացել Փարիզից՝ Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի վերջին հայտարարությունների լույսի ներքո։

«Երբ դա տեղի ունենա, մենք ձեզ կտեղեկացնենք»,- ասել է Պեսկովը։