Բեռնում...
Սկսվեց հերթական ռեպրեսիաների շարանը ...
10-07-2025 11:45 | Կարծիք

Սկսվեց հերթական ռեպրեսիաների շարանը ...

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սկսվեց հերթական ռեպրեսիաների շարանը, այս իշխանություն կոչվածը ամեն բան անում է ավելորդ անգամ ապացուցելու, որ գնում է ահաբեկչության, բռնաճնշումների եւ խուժանապետության ճանապարհով։
«Վաղ առավոտից ուժային կառույցները կրկին ներխուժել են ՀՅԴ անդամների տներ։ Այս պահին խուզարկություններ են իրականացվում ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի աշխատակազմի ղեկավար Վահագն Մատինյանի տանը։
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի
Հանրային կապերի գրասենյակ»։
Այս հաղորդագրությունը տարածվեց քիչ առաջ։
Կարծում եմ իշխանության այս տեռորիստական քայլերը համահունչ հակահարված պետք է ստանան։
Իսկ ո՞ւմ համար հասկանալի չէր, որ ԱԺ ամբիոնից նիկոլի հայտնի սպառնալիքից հետո, թե կնստացնի, կգցի ԱԱԾ պադվալ եւ այլն, հետեւելու են այս քայլերը։ Հետեւաբար՝ արդյո՞ք դեռ պետք է հանդուրժել, թե՝ պետք է համարժեք դիրք բռնել։Անշուշտ, դատապարտում եմ ՀՅԴ-ի դեմ այս արշավը, անշուշտ՝ սա անընդունելի է, բայց եւ համոզված եմ, հիմա եւ , առհասարակ, կան հիմքեր կառավարությանն անվստահություն հայտնելու, կան այդ հիմքերը եւ դա չի կարող անլուրջ լինել։
հ․գ․ եթե պահը այսքան ջղայնացնող չլիներ, գուցե եւ կատակեի՝ թե կամաց-կամաց հասնում են մեր/ձեր/ տներին, բայց կատակի սիրտ չկա, որովհետեւ, իրոք, երկիրը վերածել են խուժանապետության։ Հի՞մ ա էլ լռենք, եղբայրներ․․
10․07․2025
Մարգարիտ Եսայան»: