Թուրքիայի նախագահը հնարավոր է շուտով այցելի Ուկրաինա
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է առաջիկա օրերին այցելել Ուկրաինա։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին գրում է Türkiye թերթը։
Հրատարակության տվյալներով՝ դիվանագիտական շրջանակում քննարկվում է Էրդողանի՝ Վլադիմիր Զելենսկու հրավերով Կիև հնարավոր այցը։ «Աղբյուրները պնդում են, որ այցը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին»,- գրում է թերթն ու հավելում՝ այցի օրակարգում են երկու երկրների միջև ազատ առևտրի համաձայնագրի վավերացումն ու Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության հասնելու ջանքերը։
Թուրքական իշխանությունները դեռևս ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել են Türkiye-ի հրապարակումը։