ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցների ցանկը
Ամերիկայի Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցների ցանկը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հաղորդել է ֆինանսական գերատեսչությունը։
Պատժամիջոցների ցանկում ներառվել են ևս 15 ընկերություններ և երկու անձինք։
Սահմանված պատժամիջոցներով ԱՄՆ-ում սառեցվում են նշված ընկերությունների բանկային հաշիվները, իսկ Միացյալ Նահանգների քաղաքացիներին և նրանց ընկերություններին արգելվում է գործակցել պատժամիջոցների ենթարկված կազմակերպությունների հետ։