ԱՄՆ-ն Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկել է պատերազմն ավարտել մինչև ամառ. Զելենսկի
ԱՄՆ-ն Ռուսաստանին և Ուկրաինային կոչ է արել մինչև ամառվա սկիզբն ավարտել պատերազմը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՈՒՆԻԱՆ գործակալությունը, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
Նախագահը հավանական է համարել, որ ամերիկյան կողմը ճնշումներ կգործադրի ժամանակային այդ շրջանակին հետևելու համար։
«Ամերիկան Ուկրաինայի և Ռուսաստանի բանակցային կողմերին առաջին անգամ առաջարկել է հանդիպել Ամերիկայի Միացյալ Նահանգներում, հավանաբար՝ Մայամիում, մեկ շաբաթից։ Մենք հաստատել ենք մեր մասնակցությունը»,-հավելել է Զելենսկին։