Թրամփը հայտարարել է, որ հեշտությամբ կարող են բացել Հորմուզի նեղուցը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ համապատասխան ժամանակի առկայության դեպքում հեշտությամբ կարող են բացել Հորմուզի նեղուցը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Դոնալդ Թրամփը նշել է Truth Social-ի իր էջում կատարած գրառման մեջ։
«Մի փոքր ավելի ժամանակ ունենալու դեպքում, մենք հեշտությամբ կարող ենք բացել Հորմուզի նեղուցը, վերցնել նավթը և դրանից մի ամբողջ կարողություն կուտակել»,- գրել է Թրամփը՝ հավելելով, որ դա առատ շատրվան կարող է լինել ամբողջ աշխարհի համար։