Բեռնում...
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՁԱՅՆԵՐԸ/ VOICES OF ARMENIA» կոնֆերանս՝ Մամուլի ազատության օրը
30-04-2026 18:46 | Լուրեր

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՁԱՅՆԵՐԸ/ VOICES OF ARMENIA» կոնֆերանս՝ Մամուլի ազատության օրը

Հայաստանում 2026թ. մայիսի 4-ին և 5-ին տեղի է ունենալու Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովը:

Գագաթնաժողովին ընդառաջ՝ Հայաստան են ժամանելու ԵՄ տարբեր պաշտոնյաներ, տարբեր երկրների ղեկավարներ և ԶԼՄ ներկայացուցիչներ:

Մայիսի 3-ին՝ Մամուլի ազատության օրը, ժամը 12:00-ին Հայաստանի ժուռնալիստների միությունը կազմակերպում է մամուլի, խոսքի ազատության և մարդու հիմնարար իրավունքների մասին «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՁԱՅՆԵՐԸ/ VOICES OF ARMENIA» կոնֆերանս, որին մասնակցելու են Հայաստանի առաջատար լրատվամիջոցների ղեկավարներ, լրագրողներ, իրավապաշտպաններ:

Հրավիրված բանախոսներից յուրաքանչյուրը հանդես կգա 10 րոպեանոց ելույթով՝ ներկայացնելով Հայաստանում ժողովրդավարական արժեքների նահանջը, մարդու իրավունքների ոտնահարումները տարբեր ոլորտներում:

Բացման խոսքով հանդես կգա կոնֆերանսի կազմակերպիչ, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆԸ:

Կոնֆերանսի բանախոսներն են՝

1. ՍԻՐԱՆՈՒՇ ՍԱՀԱԿՅԱՆ- «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» նախագահ, իրավապաշտպան, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների ներկայացուցիչ,

2. ՋՈՆ ԱՅԲՆԵՐ (ելույթը՝ տեսաուղերձով)- «Քրիստոնեական համերաշխություն միջազգային» (CSI) իրավապաշտպան կազմակերպության նախագահ, իրավապաշտպան

3. ՌՈԲԵՐՏ ԱՄՍՏԵՐԴԱՄ- Իրավաբան և մարդու իրավունքների միջազգային պաշտպան

4. ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ- «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր

5. ՎԱՐԴԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ- քաղաքագետ, սահմանադրագետ

6. ԱՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ- «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ-գործընկեր, միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան

7. ԱՐՄԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ- «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր

8. ԳԵՂԱՄ ՍՏԵՓԱՆՅԱՆ- Արցախի Մարդու իրավունքների պաշտպան

9. ՌՈՒԲԵՆ ՄԵԼԻՔՅԱՆ- իրավապաշտպան, փաստաբան

10. ՆԱՐԵԿ ԳԱԼՍՏՅԱՆ – քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու, 24News.am լրատվական կայքի հիմնադիր

11. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԽՈՒԴՈՅԱՆ- Փաստաբան, իրավապաշտպան

12. ԿԱՐԵՆ ՎՐԹԱՆԵՍՅԱՆ- քարոզչության ոլորտի հետազոտող, փորձագետ

Կոնֆերանսին հրավիրված են ՀՀ-ում գործունեություն ծավալող դիվանագիտական կառույցների, միջազգային ԶԼՄ-ների ներկայացուցիչները:

  • Կոնֆերանսը հեռարձակվելու է հայերեն և անգլերեն լեզուներով:
  • Կոնֆերանսի անցկացման վայրը՝ «Ani Plaza Hotel», «Նաիրի» սրահ (հասցե՝ Երևան, Սայաթ-Նովա 19):
  • Միջոցառումը բաց է լուսաբանման համար:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Աղբյուր՝ AntiFake.am