Բեռնում...
Ինչու՞ են  կրթված երիտասարդները  լքում են Հայաստանը․ Հենրիխ Դանիելյանը օրինակով է ներկայացնում
01-04-2026 16:01 | Լուրեր

Ինչու՞ են կրթված երիտասարդները լքում են Հայաստանը․ Հենրիխ Դանիելյանը օրինակով է ներկայացնում

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երիտասարդ քաղաքական բանտարկյալ Դավիթ Մինասյանը Արմավիր քրեակատարողական հիմնարկ մուտք չգործած՝ կորցրել է գիտակցությունը և տեղափոխվել հիվանդանոց։

Երիտասարդների նկատմամբ նման վերաբերմունքն ու ճչացող անարդարությունը, ընտովի արդարադատության դրսևորումները, հանդիսանում են հիմնական պատճառներից մեկը, որ երիտասարդները լքում են Հայաստանը։

Ապագա չտեսնելու պատճառով լուսավոր, կրթված երիտասարդները, որոնք կարող էին դառնալ քաղաքական և հասարակական գործիչներ, դասախոսներ, ինժեներներ, գիտնականներ, բժիշկներ և զինվորականներ, այսօր ստիպված են լքել իրենց հայրենիքը և ապագան փնտրել օտարության մեջ»։

Աղբյուր՝ AntiFake.am