Բեռնում...
ՔՊ-ում լայվի «մարաթոն» է հայտարարված. «Հրապարակ»
13-05-2026 11:07 | Մամուլի տեսություն

ՔՊ-ում լայվի «մարաթոն» է հայտարարված. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ՔՊ-ում լայվի «մարաթոն» է հայտարարված: Բոլորը մրցում են, թե օրվա ընթացքում ով ավելի շատ լայվ կմտնի ու ցույց կտա իր կատարած քարոզչական աշխատանքները։

Նիկոլ Փաշինյանն ինքն է որոշում, թե ովքեր իր հետ շրջեն Երեւանի համայնքներով ու մարզերով, բայց դա չի նշանակում, թե մյուսները կարող են «դիվանին պառկել» ու սպասել հունիսի 7-ին: Զգուշացրել է. ով որտեղ կարող է, պետք է քարոզարշավ անի, ինքը բոլորի աշխատանքը տեսնելու է ու ըստ այդմ գնահատելու է ընտրություններից հետո։

Թերեւս, սրանով է պայմանավորված, որ ՔՊ-ական մարզպետները, համայնքապետերն ու պատգամավորները, անգամ նրանք, ովքեր անցողիկ տեղերում չեն, կաշվից դուրս են գալիս` առավոտ, լույսը չբացված, լայվ են մտնում, ցույց տալիս, թե ինչ հերոսական քարոզարշավ են անում իրենց համայնքներում։

Մեզ ասացին, որ տեսանյութերն էլ ուղարկում են ՔՊ-ի նախընտրական չաթ՝ որպես ապացույց։