Բեռնում...
Արցախը հանձնել է Ադրբեջանին Նիկոլ Փաշինյանը ու այս փաստն իրավունք չունի որեւէ մեկը մոռացության տալու
10-12-2025 11:55 | Լուրեր

Արցախը հանձնել է Ադրբեջանին Նիկոլ Փաշինյանը ու այս փաստն իրավունք չունի որեւէ մեկը մոռացության տալու

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրառում է կատարել․

«1991-ին Արցախի անկախությանը «այո» քվեարկածներն ի՞նչ իմանային,որ տասնամյակներ անց Փաշինյանն Արցախը հանձնելու է Ադրբեջանին։

1991-ի այս օրն Արցախի ժողովուրդը քվեարկեց հանուն Անկախ և Ազատ Արցախի։

1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը «այո» ասեց անկախությանը:
Հանրաքվեին մասնակցել է 108.736 մարդ կամ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների 82 տոկոսից ավելին:
Արցախի անկախությանը «այո» է ասել հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 99 տոկոսը կամ 107. 648 մարդ:

Հայաստանի իշխանությունների սուրբ պարտականությունը պետք է լիներ ամեն գնով բանակցություններում պաշտպանել Արցախի ժողովրդի որոշումն ու հասնել դրա միջազգային ճանաչմանը,բայց Փաշինյանի ռեժիմը հանձնեց Արցախը։

Ու ոչ միայն հանձնեց,այլ նաեւ իր հանցավոր անգործությամբ նպաստեց Արցախի հայաթափմանը։
Արցախը հանձնել է Ադրբեջանին Նիկոլ Փաշինյանը ու այս փաստն իրավունք չունի որեւէ մեկը մոռացության տալու»։