Դրսի հովանավորները դժգոհ են, բայց աջ ու ձախ կալանավորելով էլ ձեր իմիջը ոչ մի կերպ չեք փրկի․ Տիգրան Աբրահամյան
ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ինչքա՜ն տմարդ պետք է լինի իշխանությունը, որ կին քաղաքական գործչի կալանավորմամբ ինքնահաստատվի։
Հասկանալի է, որ իշխանությունը կեղծիքներով, կիսատ-պռատ պահելը ծանր է նստել, դրսի հովանավորները դժգոհ են, բայց աջ ու ձախ կալանավորելով էլ ձեր իմիջը ոչ մի կերպ չեք փրկի:
Արեգնազ Մանուկյանին ազատությունից զրկելը ոչ թե ձեր վճռականության, այլ ձեր փոքրոգիության և խղճուկության արտահայտությունն է»։
Աղբյուր՝ AntiFake.am