Բեռնում...
Քաղբանտարկյալների և Բաքվում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ իրազեկման ակցիաների շրջանակում բերման էին ենթարկվել ՀՀԿ ԵԿ անդամներից չորսը․ Հենրիխ Դանիելյան
10-12-2025 11:58 | Լուրեր

Քաղբանտարկյալների և Բաքվում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ իրազեկման ակցիաների շրջանակում բերման էին ենթարկվել ՀՀԿ ԵԿ անդամներից չորսը․ Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ողջ գիշեր Երևանի տարբեր հատվածներում ՀՀԿ երիտասարդական կառույցի անդամները իրականացրել են իրազեկման ակցիաներ՝ ի աջակցություն Հայաստանի քաղաքական բանտարկյալներին և Բաքվում պահվող հայ ռազմագերիներին։

ՀՀԿ ԵԿ անդամներից չորսը՝ Վահե Մովսիսյանը, Սերգեյ Եղիազարյանը, Անդրանիկ Ջուրյանը և Վարդան Արզումանյանը, բերման էին ենթարկվել ոստիկանության բաժանմունք։Ողջ ընթացքում Նրանց կողքին էր նաև «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ Տղաները այժմ արդեն տանն են, ամեն ինչ նորմալ է։

Հայաստանում չպետք է լինեն քաղաքական բանտարկյալներ։ Պետք է առաջնորդվել խոսքի ազատության, մարդու իրավունքների և իրական ժողովրդավարության սկզբունքներով։

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին։

Ազատություն բոլոր հայ ռազմագերիներին»։

Ի աջակցություն քաղբանտարկյալների և Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրազեկման ակցիաների շրջանակում բերման էին ենթարկվել ՀՀԿ ԵԿ անդամներից չորսը