Բեռնում...
Ֆինլանդիայում վառելիքի գները մեկ ամսում աճել են ավելի քան 40%-ով
31-03-2026 17:57 | Լուրեր

Ֆինլանդիայում վառելիքի գները մեկ ամսում աճել են ավելի քան 40%-ով

Ֆինլանդիայում վառելիքի գները մարտին ավելի քան 40%-ով աճել են Մերձավոր Արևելքում առկա ճգնաժամի ֆոնին: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Ֆինլանդիայի վիճակագրական վարչությանը։

«2026 թ. մարտին նախորդ ամսվա համեմատությամբ վառելիքի միջին գինն աճել է…. Միջին գնի առավել մեծ ամսական փոփոխությունը դիտվել է թեթև նավթային վառելիքի համար (40,9%), իսկ առավել փոքրը՝ 98 մակնիշի բենզինի համար (9,1%)», – ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ վարչության տվյալների՝ այս տարվա մարտին թեթև վառելիքի գինը 42%-ով աճել է 2025 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատությամբ։ Մարտին դիզելային վառելիքի գինը կազմել է 2,10 եվրո, 95 մակնիշի բենզինի գինը՝ 1,90 եվրո՝ մեկ լիտրի համար, իսկ թեթև նավթային վառելիքինը՝ 1,8 եվրո։

Փետրվարի 28-ին Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից Իրանում ռազմական գործողությունների և Իրանի պատասխան հարվածների ֆոնին Հորմուզի նեղուցով նավագնացությունը գրեթե դադարել է։ Այս նեղուցով է անցնում նավթի համաշխարհային մատակարարումների 20%-ը։ Սա հանգեցրել է վառելիքի գների կտրուկ աճի աշխարհի երկրների մեծ մասում։

Աղբյուր՝ AntiFake.am