Նա անմեղսունակ է քաղաքական իմաստով, բայց մեղսունակ` իրավական. Լևոն Զուրաբյան
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Քանի որ հանրության մեջ սկսվել է լուրջ բանավեճ այն մասին, թե արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը անմեղսունակ է, թե մեղսունակ, ներքին պառակտություն թույլ չտալու համար առաջարկում եմ փոխզիջում. Նա անմեղսունակ է քաղաքական իմաստով, բայց մեղսունակ` իրավական»:
Ավելի վաղ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գրառմամբ տեղեկացրել էր. «Վարչապետին բնութագրող «խիստ անպարկեշտ» բառը, որի համար իբր Հանրային ռադիոյին տված իմ հարցազրույցը ենթարկվեց գրաքննչական հարձակման, «ԱՆՄԵՂՍՈւՆԱԿ» բառն էր:
Փաշինյանը և նրա պրոպագանդան փիս «նեղացել» էին այդ բառի համար, որակել «վիրավորական, խիստ անպարկեշտ»: Բայց արդյո՞ք այդ բառը հանրային բանավեճում օգտագործման համար անընդունելի հայհոյանք է: Քրեական օրենսգիրքը նկարագրում է «անմեղսունակությունը» որպես հոգեկան հիվանդագին վիճակ, որի հետևանքով անձը չի կարող «գիտակցել իր գործողության (անգործության)» վտանգավորությունը կամ կառավարել այն»: Սովորական քաղաքական բառամթերքում «անմեղսունակ» ենք անվանում նրանց, ովքեր այնքան տգետ են և անհավասարակշռված, որ անգամ պատկերացում չունեն իրենց գործողությունների կործանարար հետևանքների մասին…»:
Աղբյուր՝ AntiFake.am