Վեհափառ Հայրապետը նոր նշանակումներ է արել
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից
Հոգեշնորհ Տ. Ոսկան աբեղա Ոսկանյանը, ազատվելով Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնում ստանձնած պարտականություններից, ուսումնառության է կոչվել Ֆինլանդիայում։
Հոգեշնորհ Տ․ Վիրապ աբեղա Սարգսյանն ուսումնառության է կոչվել Աթենքի պետական համալսարանում՝ ազատելով Քրիստոնեական դաստիարակության կետրոնում ստանձնած պարտականություններից։
Արժանապատիվ Տ․ Արամ քահանա Թիլիքյանը ծառայության է կոչվել Իսպանիայում՝ Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակի իշխանության ներքո։
Աղբյուր՝ AntiFake.am