Բեռնում...
Մարզերում ՔՊ-ականներն այս օրերին «խամ» մարդիկ են ուղարկում ընդդիմադիրների շտաբներ. «Իրավունք»
03-04-2026 12:13 | Մամուլի տեսություն

Մարզերում ՔՊ-ականներն այս օրերին «խամ» մարդիկ են ուղարկում ընդդիմադիրների շտաբներ. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ մարզային կառույցի ղեկավարներն այս օրերին զբաղված են ոչ թե իրենց կողմ մարդիկ հավաքագրելու գործով, այլ ճիշտ հակառակը։ Ըստ լավատեղյակ աղբյուրների, մարզային ՔՊ-ականներն այս օրերին «խամ» մարդիկ են ուղարկում ընդդիմադիրների շտաբներ՝ հասկանալու, թե ով` ով է տեղում։

Ով է «կուռացիա» անում ցուցակները, ով է քարոզարշավի պատասխանատուն։ Այս տեղեկությունները հավաքագրելը տեղի մարզային ՔՊ-ականներին հանձնարարվել է մարզպետարաններից։