(Photos). Երևանը ողողված է Հայաստանում և Ադրբեջանում պահվող քաղբանտարկյալների ու ռազմագերիների տրաֆարետներով ու պաստառներով
Այսօր Երևանի տարբեր վարչական շրջաններում շենքերի, շինությունների, կամուրջների, վերնանցումների, կանգառների ու ավտոբուսների վրա, գետնանցումներում հայտնվել են Հայաստանի բանտերում պահվող քաղբանտարկյալների և Ադրբեջանի բանտերում պահվող ռազմագերիների նկարներ՝ տրաֆարետներ ու պաստառներ:
Տրաֆարետների և պաստառների վրա առկա են Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Մանուկյանի, Ռուբեն Վարդանյանի, Արայիկ Հարությունյանի Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի, Դավիթ Իշխանյանի և Բագրատ Սրբազանի, Միքայել Սրբազանի, Արշակ Սրբազանի, Սամվել Կարապետյանի, Դավիթ Համբարձումյանի, Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի, Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի նկարներն ու «Ազատությու՛ն բոլոր ռազմագերիներին», «Ազատությու՛ն բոլոր ռազմագերիներին» գրությունները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ստորև.
Թերթեք սլայդը՝ բոլոր լուսանկարները տեսնելու համար
10.12.2025 Տրաֆարետներ և պաստառներ՝ Բաքվում պահվող հայ ռազմագերիների և Հայաստանյան քաղբանտարկյալների պատկերներով by AntiFake.am