Բեռնում...
Պուտին․ Ռուսաստանը հպարտանում է իր հերոսներով, նրանք գործով ապացուցել են իրենց նվիրվածությունը
05-10-2026 22:12 | Լուրեր

Պուտին․ Ռուսաստանը հպարտանում է իր հերոսներով, նրանք գործով ապացուցել են իրենց նվիրվածությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը հպարտանում է հատուկ ռազմական գործողության մասնակիցներով, որոնք, նրա խոսքով, գործով ապացուցել են իրենց նվիրվածությունը հայրենիքին։

Պուտինը պետական պարգևներ է հանձնել այն ուսուցիչներին, ովքեր կրթել և դաստիարակել են հատուկ ռազմական գործողության հերոսներին։

Ռուսաստանի նախագահի խոսքով՝ հատուկ ռազմական գործողության մասնակիցները ներկայումս նաև հանդես են գալիս որպես երեխաների դաստիարակներ և ակտիվորեն ներգրավված են կրթական համակարգում։

Պուտինը նշել է, որ հերոսների օրինակը վկայում է այն մասին, որ Ռուսաստանին հաջողվել է պահպանել մանկավարժական դպրոցի սերնդափոխությունն ու շարունակականությունը։

Ռուսաստանի նախագահը նաև ընդգծել է ուսուցիչների վաստակը՝ հատուկ ռազմական գործողության մասնակիցների կամքի և ոգու ուժի ձևավորման գործում։

Պուտինի խոսքով՝ ուսուցիչների աշխատանքը կարևոր դեր է ունեցել այն արժեքների ձևավորման հարցում, որոնք հետագայում արտահայտվել են իրենց սաների գործողություններում։