Բեռնում...
«Հրապարակ». «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենի մրցույթում մեկ թեկնածու կա՝ ՔՊ-ական նախկին պատգամավոր Նարեկ Զեյնալյանը
18-10-2025 06:44 | Մամուլի տեսություն

«Հրապարակ». «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենի մրցույթում մեկ թեկնածու կա՝ ՔՊ-ական նախկին պատգամավոր Նարեկ Զեյնալյանը

«Հրապարակ» թերթը գրում է.

««Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի նոր մրցույթ է նշանակվել՝ նոյեմբերի 14-ին, առաջադրումների փուլն ավարտվել է: Այս անգամ, ի տարբերություն նախորդի, 1 թեկնածու է հայտ ներկայացրել՝ տնօրենի ԺՊ, ՔՊ-ական նախկին պատգամավոր Նարեկ Զեյնալյանը, որը գարնանից ԲԿ-ի տնօրենի ԺՊ-ն է, իսկ սեպտեմբերին նշանակված մրցույթին չանցավ։

Այն ժամանակ նա մրցակիցներ ուներ, գլխավորը առողջապահության կազմակերպիչ Նարեկ Վանեսյանն էր, որին, ըստ լուրերի, աջակցում էր առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, և հենց այդ պատճառով էլ 0.11 միավոր պակաս գնահատեցին, որ Նարեկ Զեյնալյանը կտրվի քննությունից։

Հիմա Զեյնալյանը մրցակիցներ չունի, ինչից կարելի է եզրակացնել, որ Ավանեսյանին ասել են՝ «հանգիստ նստի տեղդ»․ Փաշինյանի «հորդորով» մանդատից հրաժարված Զեյնալյանը քաղաքական որոշման արդյունքում պետք է ԲԿ տնօրեն դառնա։

Հիշեցնենք, որ Զեյնալյանը մանդատից հրաժարվեց մոտ 1 տարի առաջ` Արգիշտի Քյարամյանի հետ լսումներում լեզվակռվից հետո, երբ նյարդայնացած «շեֆը» միանգամից մի մեծ խմբի ազատեց պաշտոններից ու մանդատները վերցրեց ձեռքներից:

«Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի նախկին տնօրեն Արման Հովակիմյանին մարտին հեռացրին պաշտոնից, և որպես պատճառ՝ նշվում էին պացիենտների, այսպես կոչված, «նվիրատվությունները», որոնք բացահայտել էր ՊՎԾ-ն։ Եվ Նարեկ Զեյնալյանը նշանակվեց ԺՊ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում