Բեռնում...
Ռոբերտ Ամսետրդամը հերքում է Էփշտեյնի հետ կապի մասին ՔՊ մեղադրանքները
21-05-2026 21:22 | Լուրեր

Ռոբերտ Ամսետրդամը հերքում է Էփշտեյնի հետ կապի մասին ՔՊ մեղադրանքները

Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ, միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը անդրադարձել է իր ու Էփշտեյնի իբր կապի վերաբերյալ ՔՊ-ականների «բացահայտմանը».

«ՀՀ իշխանությունների հերթական բացահայտ սուտն ու հուսահատ «սև PR»-ը. Ընտրական մանիպուլյացիաների և իրենց ավտորիտար գործելաոճի բացահայտումից սարսափած՝ իշխանական քարոզչամիջոցներն անցել են անձնական վարկաբեկման էժանագին մեթոդներին ու սկսել են իմ անցյալի վերաբերյալ հեքիաթներ հորինել։

Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ ես երբևէ որևէ առնչություն, կարգավիճակ կամ համագործակցություն չեմ ունեցել պարոն Էփշտեյնի հետ։
Այս խղճուկ հորինվածքի միակ նպատակը մեկն է՝ շեղել հանրության ուշադրությունը Հայաստանի ընտրություններին արտաքին միջամտությունների վերաբերյալ մեր փաստաբանական թիմի հետաքննությունից։ Բայց իզուր են փորձում. մեզ կեղծիքով չեն լռեցնի»։

Աղբյուր՝ AntiFake.am