Բեռնում...
14-ամյա երկվորյակ եղբայրները դիտողություն են արել 17-ամյա տղային․ այն վերածվել է ծեծկռտուքի
03-04-2026 12:23 | Լուրեր

14-ամյա երկվորյակ եղբայրները դիտողություն են արել 17-ամյա տղային․ այն վերածվել է ծեծկռտուքի

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով մարտի 13-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնի ծառայողները ծառայություն իրականացնելիս Յուրի Երզնկայան փողոցի 1/13 հասցեի մոտ նկատել են, որ 3 անչափահասներ վիճաբանում են։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Դավիթաշենի բաժնի ծառայողները պարզել են, որ նշված հասցեի դիմաց Երևանի բնակիչներ 14-ամյա Մ․ Հ․-ն և 14-ամյա Կ․ Հ․-ն դիտողություն են արել իրենց տան դիմացով անցնող Երևանի բնակիչ 17-ամյա Ց․ Բ․-ին՝ սուլելով անցնելու համար։

Գ․ Շամշյանի տեղեկություններով այդ ընթացքում Ց. Բ․-ն ձեռքով մեկ անգամ հարվածել է Մ. Հ․-ի ականջին՝ պատճառելով քերծվածք, վերջինս կորցնելով հավասարակշռությունը՝ վայր է ընկել, որից հետո Կ. Հ․-ն ձեռքով երեք անգամ հարվածել Ց. Բ․-ին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։Դեպքի փաստով ոստիկանության Դավիթաշենի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մ․ Հ․-ն և Կ․ Հ․-ն երկվորյակ եղբայրներ են։

Աղբյուր՝ SHAMSHYAN.com