Չինաստանի բանակն ամրապնդել է ռազմավարական երկխոսությունը ԱՄՆ-ի, ՌԴ-ի և ԵՄ-ի հետ․ պաշտպանության նախարարություն
Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակը 2025 թվականին խորացրել է ռազմավարական երկխոսությունը Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Եվրամիության հետ: Այդ մասին հայտարարել է Չինաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժան Սյաոգանը։
«Ընթացիկ տարում (Չինաստանի) ռազմական դիվանագիտությունը սերտորեն կապված է մնացել պետական և կուսակցական ընդհանուր առաջնահերթությունների հետ, այն իրականացվել է բարձրագույն ղեկավարության ռազմավարական ցուցումներին համապատասխան՝ կենտրոնանալով մարտական պատրաստվածության վրա, – ասել է նա ճեպազրույցի ժամանակ։ – Առաջին հերթին մենք ամրապնդել ենք ռազմավարական համագործակցությունը Ռուսաստանի, ԱՄՆ-ի և եվրոպական կողմի հետ»։
Չժան Սյաոգանը հիշեցրել է, որ 2025 թվականին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կենտրոնական ռազմական խորհրդի պատվիրակությունն այցելել է Ռուսաստան։ Նա վկայակոչել է այնպիսի կարևոր միջոցառումներ, ինչպիսիք են հունիսին Ցինդաոյում կայացած Շանհայի համագործակցության կազմակերպության պաշտպանության նախարարների խորհրդակցությունը, ինչպես նաև Չինաստանի և ՌԴ-ի զինված ուժերի համատեղ ծովային զորավարժությունները և նրանց ռազմավարական օդային պարեկությունը։